Լրահոս

19.12.2014 11:42


Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի 2015-ի ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի 2015-ի ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, դեկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այդուհետ զեկույցներով հանդես են եկել համագործակցող ՀԿ-ների ղեկավարները:

ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը 2014թ. ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հանձնել են նաեւ համապատասխան հավաստագրեր:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը եւ Անդրեյ Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության 2015թ. ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը