Աշխարհ

19.12.2014 11:14


Օլանդ. «ԵՄ–ն պետք է ՌԴ հետ համատեղ ելք գտնի Ուկրաինայի ճգնաժամից»

Օլանդ. «ԵՄ–ն պետք է ՌԴ հետ համատեղ ելք գտնի Ուկրաինայի ճգնաժամից»

ԵՄ անդամները համամիտ են, որ Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու ելքը հարկավոր է գտնել Ուկրաինայի և ՌԴ հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Ռուսաստանը պետք է ընդունի, որ դա բոլորի շահերից է բխում՝ ռուսների, ուկրաինացիների և համաշխարհային տնտեսության», – ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտին։
Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու կարիք չկա, քանզի ընթանում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը