Կարծիք

19.12.2014 10:39


Ինչպե՞ս է ստացվում, որ հացի գինը ժամ առ ժամ բարձրանում է

Ինչպե՞ս է ստացվում, որ հացի գինը ժամ առ ժամ բարձրանում է

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է շուկաներում, խանութներում, կարելի է սպիտակ եղեռն համարել:
Հետաքրքիրն այն է, որ մեր երկրում համապատասխան գործառույթներ կատարող չինովնիկներն աչք են փակում այսօրվա ապօրինի թանկացումների վրա, ավելին՝ սատարում են, որպիսզի ապօրինությունները հասնեն աղետալի մակարդակի:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հացի գինը ժամ առ ժամ բարձրանում է. մի օր 280 դրամ են սահմանում, հաջորդ օրը՝ 310, և այդպես շարունակ։
Հիմա հարց եմ հղում բոլոր հաց արտադրող անհատ ձեռներեցներին, կազմակերպություններին. խնդրում եմ, ասացեք՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ դուք ալյուրի մեկ պարկը գնում եք 13000 դրամով և բավականին մեծ քանակ եք պաշարում, բայց երբ դոլար-դրամի տատանումներ են լինում, դուք առանց խղճի խայթ զգալու՝ ապօրնաբար հացի գին եք բարձրացնում՝ պատճառաբանելով՝ իբր, դոլարը թանկացել է, բայց ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այ խելոքներ, հասկացեք վերջապես, որ դուք առևտրականի ձեր ճղճիմ էությամբ չեք կարող մի ամբողջ ազգի ավանակի տեղ դնել: Եվ հիմա պահանջում ենք և՛ ձեզանից, և՛ վերասկողություն իրականացնող մարմնից, և՛ հատկապես ՀՀ կառավարությունից՝ վերջապես սթափվեք, և մարդկանց մի՛ ստիպեք, որ հաց գնելու համար հերթական անգամ վազենք բանկերի դուռը, մի՛ ստիպեք, որ մենք մեր երկրում դառնանք մի քանի ստահակների կողմից մոնոպոլյա իրականացնողների ձեռքում խաղալիք:

Գարիկ Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը