ՌԴ նկատմամբ պատժամիջոցների փոփոխման հարցը կդիտարկվի 2015–ի գարնանը
Պատժամիջոցների ռեժիմի փոփոխումը ՌԴ նկատմամբ կդիտարկվի Եվրախորհրդի՝ 2015թ. գարնանը կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հայտնել է եվրոպացի դիվանագետը ԵՄ գագաթաժողովի հետնաբեմում։
Նա նաև նշել է, որ շատ բան կախված է լինելու Ուկրաինայի տարածքում հակամարտության իրավիճակից։ Դիվանագետը հաղորդել է նաև, որ Եվրամիության օրակարգում դեռևս չկա պատժամիջոցների խստացման հարցը։ Ռուսաստանի տնտեսության ֆինանսական ճգնաժամային տենդենցները բացառում են նոր տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը ԵՄ կողմից. «ՌԴ տնտեսական կոնյունկտուրայի վատթարացումը ԵՄ երկրներին սպառնում է ստագնացիայով, որը կարող է խաթարել նրանց ջանքերը հետճգնաժամային իրավիճակի վերականգնման հարցում»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Ուկրաինայում իրավիճակի նոր սրման պարագայում ԵՄ–ն կարող է դիտարկել ֆիզիկական անձանց «սև ցուցակի» «նոր ընդլայնման» հնարավորությունը, որոնց համար այսօր փակ է մուտքը ԵՄ պետությունների տարածք, իսկ նրանց բանկային հաշիվները եվրոպական բանկերում ենթակա են սառեցման բացահայտման դեպքում։
ՌԴ նկատմամբ պատժամիջոցների փոփոխման հարցը կդիտարկվի 2015–ի գարնանը
Պատժամիջոցների ռեժիմի փոփոխումը ՌԴ նկատմամբ կդիտարկվի Եվրախորհրդի՝ 2015թ. գարնանը կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հայտնել է եվրոպացի դիվանագետը ԵՄ գագաթաժողովի հետնաբեմում։
Նա նաև նշել է, որ շատ բան կախված է լինելու Ուկրաինայի տարածքում հակամարտության իրավիճակից։
Դիվանագետը հաղորդել է նաև, որ Եվրամիության օրակարգում դեռևս չկա պատժամիջոցների խստացման հարցը։ Ռուսաստանի տնտեսության ֆինանսական ճգնաժամային տենդենցները բացառում են նոր տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը ԵՄ կողմից.
«ՌԴ տնտեսական կոնյունկտուրայի վատթարացումը ԵՄ երկրներին սպառնում է ստագնացիայով, որը կարող է խաթարել նրանց ջանքերը հետճգնաժամային իրավիճակի վերականգնման հարցում»։
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Ուկրաինայում իրավիճակի նոր սրման պարագայում ԵՄ–ն կարող է դիտարկել ֆիզիկական անձանց «սև ցուցակի» «նոր ընդլայնման» հնարավորությունը, որոնց համար այսօր փակ է մուտքը ԵՄ պետությունների տարածք, իսկ նրանց բանկային հաշիվները եվրոպական բանկերում ենթակա են սառեցման բացահայտման դեպքում։