Հովիկ Աբրահամյան. «Երեկվա ցնցումն ապագայում չի կրկնվի»
ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերի 17-ին արձանագրվածցնցումնապագայումչիկրկնվի:
Նա դոլարի գերարժեվորվելը պայմանավորում է տարածաշրջանային զարգացումներով։
–Որևէներքինտնտեսականխնդիրչունենք. մերբանկերնունենանհրաժեշտֆինանսականռեսուրսներ, և համոզվածեմ՝որևէքաղաքացիորևէհարցումվնասչիկրի,–ասել է Հ. Աբրահամյանը:
Նա նաև նշել է, որ այսօր առավոտվանից լցակայաններում կարգավորվել է նաև գազի գինը՝ 230-իցդառնալով 200 դրամ:
–Թանկացումներըպետքէլինենդոլար-դրամփոխարժեքիտատանմանտոկոսադրույքինհամապատասխան։ Սակայն եղել են նաև դեպքեր, երբապրանքը 10-13 տոկոսթանկանալուփոխարեն՝ 30 տոկոսէթանկացել,-հավելել է նա՝ ընդգծելով, որ անհիմն թանկացումներ իրականացնողները և «դոլար-դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներն» օրենքի շրջանակներում պետք է պատժվեն.
Հովիկ Աբրահամյան. «Երեկվա ցնցումն ապագայում չի կրկնվի»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերի 17-ին արձանագրված ցնցումն ապագայում չի կրկնվի:
Նա դոլարի գերարժեվորվելը պայմանավորում է տարածաշրջանային զարգացումներով։
–Որևէ ներքին տնտեսական խնդիր չունենք. մեր բանկերն ունեն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, և համոզված եմ՝ որևէ քաղաքացի որևէ հարցում վնաս չի կրի,–ասել է Հ. Աբրահամյանը:
Նա նաև նշել է, որ այսօր առավոտվանից լցակայաններում կարգավորվել է նաև գազի գինը՝ 230-ից դառնալով 200 դրամ:
–Թանկացումները պետք է լինեն դոլար-դրամ փոխարժեքի տատանման տոկոսադրույքին համապատասխան։ Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ապրանքը 10-13 տոկոս թանկանալու փոխարեն՝ 30 տոկոս է թանկացել,-հավելել է նա՝ ընդգծելով, որ անհիմն թանկացումներ իրականացնողները և «դոլար-դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներն» օրենքի շրջանակներում պետք է պատժվեն.
–Համոզված եմ՝ մարդիկ հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, շոկի մեջ պահել մարդկանց, թե դոլարը դառնալու է 700-800 դրամ։ Մարդիկ գայթակղվում են, բայց պետք չի գայթակղվել, պետք չի նման պահերն օգտագործել և ժողովրդից ավել փողեր կորզել։ Մենք բոլորին փորձում ենք բերել օրենքի դաշտ։
7or.am