Լրահոս

18.12.2014 15:14


Արմեն Երիցյան. «Շատ խիստ անհանգստանալու հիմքեր չկան»

Արմեն Երիցյան. «Շատ խիստ անհանգստանալու հիմքեր չկան»

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արժույթի շուկայում առկա իրավիճակի հետ կապված՝ շատ խիստ անհանգստանալու հիմքեր չի տեսնում։

–Փոխարժեքը սկսել է կայունանալ և այդպես շարունակում է: Շատ խիստ անհանգստանալու հիմքեր չկան,–Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողին ասել է նա։

ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նշել է, որ գնաճը կմեղմվի։

–Ներկրողներն այս օրերին ստիպված էին վարվել այդպես, բայց այդ 10 օրերի քայլերը չպետք է որպես քաղաքականություն դիտարկել,–ասել է Ա. Ղազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը