Լրահոս

18.12.2014 15:04


Կարեն Ճշմարիտյան. «Պետք է սպասենք մի քանի օր»

Կարեն Ճշմարիտյան. «Պետք է սպասենք մի քանի օր»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացել է կանխատեսել, թե երբ կկայունանա Հայաստանի ֆինանսատնտեսական շուկայում առկա իրավիճակը։

–Ժամանակային առումով դժվար է կանխատեսել, բայց ընդհանուր դինամիկան դրական է։ Պետք է սպասենք մի քանի օր, և դինամիկան ավելի պարզ կլինի,–նշել է նա՝ պնդելով, որ Կառավարության և ԿԲ–ի արձագանքը ոչ միայն ուշացած չէր, այլև ժամանակին էր:

Մենք ամբողջ աշխարհի ընտանիքի մի մասն ենք, և անհնար է, որ մեզ մոտ ազդեցություններ չլինեն: Բայց մենք ցույց տվեցինք, որ մեր տնտեսությունը դիմադրողականություն ունի,–նշել է նախարարը, ով չի համարում, որ դրամի կտրուկ անկման հիմնական պատճառը տրանսֆերտների նվազումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը