Պուտին. «Իրավիճակը կսկսի կայունանալ 2015–ի առաջին եռամսյակում»
Այսօր՝ 13:00-ին, Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամլո ասուլիսը, որը թվով տասներորդն է։ ՌԴ առաջնորդին հարցեր հղելու հնարավորություն ունի Ռուսաստանից և այլ երկրներից 1259 լրագրող։
Պուտինի հավաստմամբ՝ ՌԴ տնտեսությունում ստեղծված ներկայիս իրավիճակը պայմանավորված է առաջին հերթին արտաքին գործոններով, մասնավորապես՝ էներգակիրների գներով: Սակայն, նրա խոսքերով, ռուսական տնտեսությունն անխուսափելիորեն կհարմարվի նոր իրավիճակին, էներգակիրների ցածր գներին և աճ կարձանագրի։
«Ամենաանբարենպաստ հանգամանքների դեպքում դրա համար կարող է երկու տարի պահանջվել»,–ասել է Պուտինը՝ միևնույն ժամանակ կանխատեսելով, որ իրավիճակը կսկսի կայունանալ 2015–ի առաջին եռամսյակում։
Ըստ ՌԴ նախագահի՝ ՌԴ ԿԲ-ն և կառավարությունը կատարում են բոլոր ադեկվատ քայլերը։ Կենտրոնական բանկի ընդհանուր պահուստները կազմում են 8,3 տրիլիոն ռուբլի, սակայն պետությունը չի պատրաստվում դրանք անհիմն վատնել:

7or.am