Մերկել. «ԵՄ–ն ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով»
Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել մի շարք հարցերով, այդ թվում՝ անվտանգության։ Այս մասին հայտարարել է Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում։ «Եվրոպան ցանկանում է ՌԴ հետ համատեղ պատասխանել աշխարհի մարտահրավերներին, – նշել է նա,–միայնակ մենք չենք կարող գնալ այդ ճանապարհով»։ ԳԴՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ համատեղ, ոչ թե նրա դեմ։ Ըստ Մերկելի՝ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ ԵՄ–ին չի հաջողվում հասնել համաձայնության Մոսկվայի հետ, պատժամիջոցները մնում են ուժի մեջ։
«Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն եղել և այդպիսին չեն հանդիսանում ներկայում», – հայտարարել է Մերկելը։
Մերկել. «ԵՄ–ն ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով»
Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել մի շարք հարցերով, այդ թվում՝ անվտանգության։ Այս մասին հայտարարել է Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում։
«Եվրոպան ցանկանում է ՌԴ հետ համատեղ պատասխանել աշխարհի մարտահրավերներին, – նշել է նա,–միայնակ մենք չենք կարող գնալ այդ ճանապարհով»։
ԳԴՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ համատեղ, ոչ թե նրա դեմ։
Ըստ Մերկելի՝ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ ԵՄ–ին չի հաջողվում հասնել համաձայնության Մոսկվայի հետ, պատժամիջոցները մնում են ուժի մեջ։
«Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն եղել և այդպիսին չեն հանդիսանում ներկայում», – հայտարարել է Մերկելը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։