Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Kazpravda.kz»–ն, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: «Պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ անդամ։ Հայաստանն իր վրա է վերցնում պարտականություններ՝ նախատեսված պայմանագրով և Մաքսային միության ու Միացյալ տնտեսական տարածքի պայմանագրաիրավական հիմքով»,–ասել է ազգային տնտեսության նախարար Երբոլաթ Դոսաևը՝ ներկայացնելով օրինագիծը։ Դոսաևը նշել է նաև, որ Հայաստանի անդամակցության հետ կապված բանակցություններ տեղի կունենան Համաշխարհային առևտրային կազմակերպության հետ ԵՏՄ նոր անդամի սակագնային պարտականությունների վերաբերյալ՝ կազմակերպության կանոններին համապատասխան։ Հիշեցնենք, որ ԵՏՄ–ն իր գործունեությունը կսկսի 2015թ. հունվարի 1-ից։
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Kazpravda.kz»–ն, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
«Պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ անդամ։ Հայաստանն իր վրա է վերցնում պարտականություններ՝ նախատեսված պայմանագրով և Մաքսային միության ու Միացյալ տնտեսական տարածքի պայմանագրաիրավական հիմքով»,–ասել է ազգային տնտեսության նախարար Երբոլաթ Դոսաևը՝ ներկայացնելով օրինագիծը։
Դոսաևը նշել է նաև, որ Հայաստանի անդամակցության հետ կապված բանակցություններ տեղի կունենան Համաշխարհային առևտրային կազմակերպության հետ ԵՏՄ նոր անդամի սակագնային պարտականությունների վերաբերյալ՝ կազմակերպության կանոններին համապատասխան։
Հիշեցնենք, որ ԵՏՄ–ն իր գործունեությունը կսկսի 2015թ. հունվարի 1-ից։
7or.am