Լրահոս

18.12.2014 12:08


ՓՄ նախագահ. «Տրանսպորտի սակագինը պետք է դառնա 300 դրամ»

ՓՄ նախագահ. «Տրանսպորտի սակագինը պետք է դառնա 300 դրամ»

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ճիշտ է համարում, որ ուղևորափոխադրող տրանսպորտի սակագինը դառնա 300 դրամ, որից 200-ը սուբսիդավորի Կառավարությունը։ Լրագրողների հետ զրույցում Եղիազարյանը սա անհրաժեշտ պայման է համարում տրանսպորտի բնականոն աշխատանքը շարունակելու համար։

–Ամեն օր ավելանում է վարորդների թիվը, ովքեր բանալիները դնում են սեղանին ու գնում Ռուսաստան: Չեն կարողանում աշխատել, «տակ են տալիս»։ Հիմա 212 մեքենա կա կանգնած, վարորդ չկա: Եթե պետությունը չսուբսիդավորի, ու անգամ եթե տրանսպորտի գինը դառնա 150 դրամ, էլի ձեռնտու չի լինի աշխատելը,-ասել է Եղիազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը