Լրահոս

18.12.2014 11:32


Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»

Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնել է, որ Արժույթի միաջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկն ամեն կերպ աջակցում են Հայաստանի ֆինանսական շուկայում «արտաքին շոկերով պայմանավորված» իրավիճակը կայունացնելու հարցին, և այսօր արդեն ֆինանսական շուկայում նկատվում է արժույթի կարգավորում:

Սակայն, մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Օրինակ՝ երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գների ակնհայտ բարձրացումներ կային,-ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարելով ուսումնասիրություններ կատարել շուկայում.

–Խստագույնս հետևեք՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալով հարցին: Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները,–ընդգծել է Հ. Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը