Տնտեսական

18.12.2014 10:43


Վարորդները փակել են 9-րդ զանգված տանող ճանապարհը. մի մասն էլ գալիս է Կառավարություն

Վարորդները փակել են 9-րդ զանգված տանող ճանապարհը. մի մասն էլ գալիս է Կառավարություն

«7օր»–ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ այսօր առավոտվանից Նոր Նորքի մի շարք երթուղայինների վարորդներ գործադուլ են հայտարարել։ Նրանք նաև փակել են դեպի 9-րդ զանգված տանող ճանապարհը՝ հորդորելով մյուս երթուղայինների և ավտոբուսների վարորդներին ևս միանալ իրենց բողոքի գործողությանը։

«7օր»–ի տեղեկություններով՝ մի խումբ վարորդներ էլ այս պահին հավաքվել են Չարբախի շուկայի մոտ։ Նրանց մի մասն էլ այս պահին գալիս է Կառավարության շենքի մոտ։

Նրանք բողոքում են գազի թանկացումից և, համապատասխանաբար, պահանջում ուղեվարձի սակագնի բարձրացում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը