Արժույթի միջազգային հիմնադրամը Պակիստանին կփոխանցի կրկնապատկված վարկ մոտ՝ 1.05 մլրդ դոլարի չափով, ազգային տնտեսության աջակցության նպատակով։ Ինչպես նախօրեին հաղորդել է ԱՄՀ մամուլի ծառայությունը, այդպիսի որոշում է ընդունվել կազմակերպության տնօրենների խորհրդի կողմից Իսլամաբադի հետ համագործակցության եռամյա ծրագրի հիման վրա, որը հավանություն է ստացել 2013թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից պարտքի ընդհանուր ծավալը, որը հատկացրել է ֆոնդը պակիստանյան կառավարությանը, կազմել է 3.2 մլրդ դոլար՝ չորեքշաբթի հայտարարված տրանշի հետ միասին։ Դա ֆինանսական միջոցների ուղիղ կեսն է, որոնք տրամադրվում են ԱՄՀ–ին Պակիստանի հետ համագործակցության ծրագրով. վերջինը պետք է ավարտվի 2016թ. սեպտեմբերին։ Գլխավոր նպատակն է աջակցել կառուցվածքային բարեփոխումներին, որոնք իրականացվում են Իսլամաբադի կողմից տնտեսական աճի նպատակով։
ԱՄՀ–ն Պակիստանին հերթական վարկը կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամը Պակիստանին կփոխանցի կրկնապատկված վարկ մոտ՝ 1.05 մլրդ դոլարի չափով, ազգային տնտեսության աջակցության նպատակով։ Ինչպես նախօրեին հաղորդել է ԱՄՀ մամուլի ծառայությունը, այդպիսի որոշում է ընդունվել կազմակերպության տնօրենների խորհրդի կողմից Իսլամաբադի հետ համագործակցության եռամյա ծրագրի հիման վրա, որը հավանություն է ստացել 2013թ. սեպտեմբերին։
Այդ ժամանակվանից պարտքի ընդհանուր ծավալը, որը հատկացրել է ֆոնդը պակիստանյան կառավարությանը, կազմել է 3.2 մլրդ դոլար՝ չորեքշաբթի հայտարարված տրանշի հետ միասին։ Դա ֆինանսական միջոցների ուղիղ կեսն է, որոնք տրամադրվում են ԱՄՀ–ին Պակիստանի հետ համագործակցության ծրագրով. վերջինը պետք է ավարտվի 2016թ. սեպտեմբերին։ Գլխավոր նպատակն է աջակցել կառուցվածքային բարեփոխումներին, որոնք իրականացվում են Իսլամաբադի կողմից տնտեսական աճի նպատակով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։