Աշխարհ

18.12.2014 10:12


Սպիտակ տունը հերքել է. Օբաման դեռ չի ստորագրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

Սպիտակ տունը հերքել է. Օբաման դեռ չի ստորագրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիի այն հայտարարությունը, թե նախագահ Բարաք Օբաման արդեն ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծը։

Միաժամանակ, Սպիտակ տնից չեն ճշգրտել, թե երբ այդ փաստաթուղթը կստորագրվի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենքի նախագիծը Օբաման կստորագրի այս շաբաթվա վերջին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը