Կարծիք

17.12.2014 17:55


Ի՞նչ կապ ունի մի խնդիրը մյուսի հետ

Ի՞նչ կապ ունի մի խնդիրը մյուսի հետ

Քիչ առաջ նկատեցի օգտատերերից մեկի գրառումը, որը նաև կայքերից մեկի տնօրենն է, որով նա իբր պատասխանում է Եռյակի` փոխոստիկանապետի հրաժարականի պահանջին, և կոչ է անում այդ խնդիրը թողնել (այն որ բռնություն է եղել, պատգամավորի և ազատամարտիկների են ծեծի ենթարկել, կայքի տնօրենի համար երևի միանգամայն նորմալ է), քանի որ դրանից դոլարի կուրսը չի իջնելու և ինչ-որ նման բաներ և փոխոստիկանապետի հրաժարականը պահանջելու փոխարեն պահանջել վարչապետի հրաժարականը:
Այն, որ այսօրվա ֆինանսական շուկայի խայտառակ վիճակի համար մեղավոր են իշխանությունները և պատասխանատու պաշտոնյաները պետք է պատժվեն, դա ամենևին չեմ ժխտում, բայց պարզ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի մի խնդիրը մյուսի հետ:
Եթե նման բան գրեր սովորական օգտատեր, դեռ կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ, բայց երբ նման բան է գրում կայքի տնօրենը, դա արդեն զարմանալի է: Այսինքն, նրա կարծիքով, պետք է բոլոր խնդիրները մոռացության մատնվեն, փոխոստիկանապետը, որը հրապարակավ սպառնացել էր «ականջներ կտրել», պետք է մնա անպատասխան, իսկ բռնության դեպքերը պետք է կոծկվեն գնա՞ն:
Թե՞ կայքի տնօրենի սիրտը շատ է ցավում նրա համար, որ հասարակությանը հրապարակավ սպառնացած փոխոստիկանապետը ցանկացած նորմալ երկրում պաշտոնանկ կարվեր, իսկ այստեղ նրա փոխարեն ուրիշներն են առաջարկում մոռանալ ամեն ինչ և կոծկել դեպքերն ու վերջ, փոխարենը զբաղվել միայն դոլարի կուրսով:
Նշենք միայն, որ հենց նման մտածելակերպի պատճառով է, որ պատգամավորին ծեծի ենթարկվածը ձերաբակալվում է իսկ հետո ազատ արձակվում, իսկ ազատամարտիկների ծեծից հետո հրապարակավ «ականջները կտրելու» սպառնալիք հնչեցրած փոխոստիկանապետը մնում անպատժելի և շարունակում պաշտոնավարել:

Այս խորագրի վերջին նյութերը