Քաղաքական

17.12.2014 17:42


Արամ Հարությունյան. «Սահմանադրությունը չէ պատճառը, որ երկրում այս վիճակն է» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սահմանադրությունը չէ պատճառը, որ երկրում այս վիճակն է»  (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թողած ժառանգության հետևանքն է. «Եթե ստանում են ժառանգություն, բնական է, որ պետք է վերլուծվի այդ ժառանգությունը. կոպիտ ասած, պետք է գտնվեն այն փողերը, որոնք ճանապարհին կորել են. ինչպե՞ս եղավ, որ արտաքին պարտքը եռապատկվեց»։

Ըստ բանախոսի՝ Հովիկ Աբրահամյանն էլ, լսելով Սերժ Սարգսյանին, փորձեց չանդրադառնալ այդ հարցին։ Հարությունյանը կարևորել է խորհրդարանական ընդդիմության այն քայլը, որ նրանք ձևակերպեցին խնդիրը 12 կետերի շրջանակում, և դրան ինստիտուցիոնալ տեսք տվեցին, որի արդյունքում էլ աշնանը սկսվեցին քաղաքական գործընթացներ։

«Ազգային համաձայնության» ղեկավարն ընդգծել է երկու հանրահավաքների արդյունքում սահմանադրական փոփոխությունների հետաձգման կարևորությունը.

–Բոլորի համար էլ պարզ է, որ դա լուծելու էր իշխանությունների վերարտադրության հարցը։ Պարզ է նաև, որ այսօր Սահմանադրությունը չէ պատճառը, որ երկրում այս վիճակն է, կամ որ բիզնես են խլում, փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում, արտագաղթում է Հայաստանի քաղաքացին...

Անդրադառնալով Երանոսյանին՝ բանախոսը նշել է, որ վերջին շրջանում մեջտեղ բերվեցին «ասֆալտի գեներալները».

«Ցավալին այն է, որ մարդ, որին ոչ ոք կարգին չի հիշում, Արցախյան պատերազմի ժամանակ ավելի շատ հիշում են «շլակ–բաումի» բացող–փակող տարբերակով, այսօր նման հայտարություններ է անում. ընդ որում, միայն անաղուհաց քրդի շունը կարող է մեկի հետ հաց ուտել, հետո իր շներին քսի տալ այդ մարդկանց վրա»։

Հարությունյանը դրական է գնահատել «եռյակի» կողմից փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի հրաժարականը պահանջելու հարցադրումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը