Քիչ առաջ մեկնարկել է պատգամավորների 1/3–ի նախաձեռնությամբ հրավիրված՝ փոխարժեքիտատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նստաշրջանը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է այդ նիստն անցկացնել փակ և առանց ընդմիջման։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշել է՝ հաշվի առնելով, որ ֆինանսական շուկային վերաբերող իրավիճակը վերաբերում է ամբողջ ժողովրդին, և այս քննարկումները կարող են առաջացնել որոշակի աժիոտաժային իրավիճակներ, ԲՀԿ–ն դեմ չէ փակ ձևաչափին։
–Դռնփակը չի նշանակում գաղտնի,–ընդգծել է Մ. Մելքումյանը։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է արտահերթ նիստի ավարտին հաղորդում ընդունել և այն հրապարակել։
Արտահերթը փակ և առանց ընդմիջման անցկացնելուն կողմ է քվեարկել 75, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Արտահերթ նիստն անց է կացվում փակ ձևաչափով
Քիչ առաջ մեկնարկել է պատգամավորների 1/3–ի նախաձեռնությամբ հրավիրված՝ փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նստաշրջանը։

7or.am