Լրահոս

17.12.2014 16:17


Անգլիայի եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է ընտրվել

Անգլիայի եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է ընտրվել

Անգլիայի եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ եպիսկոպոս է դարձել կին։ Նա Լիբբի Լեյնն է, որը զբաղեցնում էր Չեսթերի թեմում փոխանորդի պաշտոնը։ Նշանակումը հայտարարվել է Սթոքփորթում Անգլիականական եկեղեցու աստիճանավորների կողմից։

«Մենք բոլորի համար սուրբծննդյան անակնկալ նվեր ենք պատրաստել, – հայտարարել է հայր Փիթերը։ – Սա առաջին կին եպիսկոպոսի ընտրությունն է»։

Նրա խոսքերով՝ հանձնաժողովի բոլոր 10 անդամների քվեարկությունը Լեյնի օգտին եղել է միաձայն։ Լեյնը կղեկավարի Սթոքփորթի վարչական շրջանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը