Լրահոս

17.12.2014 15:52


ԵՄ–ն երկարաձգել է Աֆղանստանում ոստիկանական առաքելությունը

ԵՄ–ն երկարաձգել է Աֆղանստանում ոստիկանական առաքելությունը

ԵՄ–ն երկարաձգում է է Աֆղանստանում ոստիկանական առաքելությունը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի նիստում։
Առաքելության հղումն Աֆղանստան ԵՄ խորհուրդը հաստատել էր 2007–ին։ Նրա նպատակն է Աֆղանստանի ՆԳՆ, Արդարադատության նախարարության, գլխավոր դատախազի գրասենյակի, տարածքային և նահանգային իրավապահ վարչությունների համար կադրերի պատրաստումը։
Բացի այդ, առաքելության մասնակիցներն Աֆղանստանի աշխատակիցներին օգնություն են տրամադրում անվտանգության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու գործում։
Առաքելությունը կազմված է 350 մարդուց՝ ԵՄ 24 անդամ երկրներից, ինչպես նաև Կանադայի ներկայացուցիչներից։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի խոսքերով՝ ԵՄ–ն շարունակելու է աջակցել Աֆղանստանում օրենքի գերակայությանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը