Տնտեսական

17.12.2014 15:44


Արթուր Ջավադյան. «Կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը» (տեսանյութ)

Արթուր Ջավադյան. «Կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը» (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ երկրի բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա. անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների ԿԲ–ն տիրապետում է։

–Իրավիճակը փոխվել է. ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժեվորված է. դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո այն կարժեվորվի։

Գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերով՝ ԿԲ–ն տիրապետում է գնաճի զսպման անհրաժեշտ գործիքների, և գնաճն ու գնային չարաշահումները վերահսկվում են։

–ՀՀ-ում առևտուր իրականացվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով,–ասել է նա։

Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա ԿԲ ղեկավարը նշել է, որ այն երկրում շարունակում է իր կայուն գործունեությունը, սակայն կպատժվեն այն բանկերը, որոնք կհրաժարվեն սպասարկել հաշիվները և ավանդները։
Հասարակության շրջանում խուճապի վերաբերյալ էլ Արթուր Ջավադյանն ասել է.

–Մենք ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ. օրական վաճառք է իրականացվում, հետո մենք վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մենք մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Վերջիվերջո, այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը