Է. Շարմազանով. «Սեյրան Սարոյանն ունեցել է սրտացավ ելույթ»
ՀՀ ԱԺ փոխնախահագ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հարազատ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը, որով նա արդարացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը, ավելին՝ հայտարարեց, որ հենց պատգամավորնե՛րը պետք է նրան «չափալախած» լինեին, հրաժարվում է մեկնաբանել։
–Մեր խմբակցության պատգամավորն ունի իր կարծիքը. մարդն ունեցել է սրտացավ և ամբողջական ելույթ, և մեկնաբանության կարիք չունի։ Իսկ ես իմ կարծիքն իմ ելույթում ասել եմ և ավելացնելու որևէ բան չունեմ,–«7օր»–ին ասել է Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ֆինանսատնտեսական շուկայում արձանագրված ճգնաժամային իրավիճակին և այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի լռությանը, նա նշել է.
–Ամեն հարց չի, որի կապակցությամբ պետք է հանրապետության նախագահը խոսի։ Դավիթ Հարությունյանն էլ վերջին պաշտոնյան չէ. նա Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարն է, և նա երեկ խոսել է այդ մասին։ Պատգամավորներն էլ վերջին պաշտնոյաները չեն. դրա համար այսօրվա արտահերթում ուզում ենք նստել, քննարկել։ Դավիթ Հարությունյանն ասել էր, որ խնդիրը Կառավարության ուշադրության կենտրոնում է։

7or.am