Թեհրանը դրական է գնահատում «վեցնյակի» հետ բանակցություններն իրանական խնդրով
Թեհրանը դրական է գնահատում «վեցնյակի» հետ բանակցությունների ընթացքը իրանական միջուկային խնդրով։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. «Երկխոսություն է գնում. այն բարդ է, լուրջ է, բայց և այնպես, այն դրական է։ Եթե մյուս կողմը տրամաբանական և դրական մոտեցում ցուցաբերի, եթե նրանք հրաժարվեն իրենց նկրտումներից... Թեհրանը շատ լուրջ է տրամադրված, որ էական համաձայնության հասնի իրանի միջուկային ծրագրի խնդրով»։ «Գնդակը նրանց դաշտում է», – ընդգծել է դիվանագետը։
Թեհրանը դրական է գնահատում «վեցնյակի» հետ բանակցություններն իրանական խնդրով
Թեհրանը դրական է գնահատում «վեցնյակի» հետ բանակցությունների ընթացքը իրանական միջուկային խնդրով։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը.
«Երկխոսություն է գնում. այն բարդ է, լուրջ է, բայց և այնպես, այն դրական է։ Եթե մյուս կողմը տրամաբանական և դրական մոտեցում ցուցաբերի, եթե նրանք հրաժարվեն իրենց նկրտումներից... Թեհրանը շատ լուրջ է տրամադրված, որ էական համաձայնության հասնի իրանի միջուկային ծրագրի խնդրով»։
«Գնդակը նրանց դաշտում է», – ընդգծել է դիվանագետը։