ԱՄՆ–ը ծրագրավորում է հասնել ընդլայնված մուտքի Չինաստանի ներքին շուկա
Վաշինգտոնի համար Չիկագոյում երեքշաբթի մեկնարկած ամերիկա–չինական Առևտրի և կոմերցիայի համատեղ հանձնաժողովի եռօրյա նիստի կարևորագույն թեմաներից մեկը դարձել է ԱՄՆ ընկերությունների մուտքի ընդլայնումը ՉԺՀ ներքին շուկա։ Այս մասին հայտարարել է Առևտրի նախարարության ղեկավար Փեննի Փրիցկերը և ԱՄՆ–ի ներկայացուցիչը առևտրային բանակցություններին՝ Մայքլ Ֆրոմանը։ «Ներկայումս Չինաստանը մեզ համար հանդիսանում է թվով երրորդ արտահանող շուկան։ 2013 թվականին մենք Չինաստանում 161 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն ենք վաճառել», – նշել է Փրիցկերը։ Նրա խոսքերով՝ առևտրի ծավալները երկու երկրներում նախորդ տարի կազմել են 617 մլրդ դոլար։ Ինչպես նշել է առևտրի նախարարը, Վաշինգտոնի տեսանկյունից հանձնաժողովի խնդիրն է զարգացնել այն, ինչի հիմքը դրվել է ԱՄՆ նախագահի՝ Չինաստան այցի ընթացքում և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը. նրանք համաձայնել են խորացնել տնտեսական կապերը և ընդլայնել երկկողմանի համագործակցությունը»։
ԱՄՆ–ը ծրագրավորում է հասնել ընդլայնված մուտքի Չինաստանի ներքին շուկա
Վաշինգտոնի համար Չիկագոյում երեքշաբթի մեկնարկած ամերիկա–չինական Առևտրի և կոմերցիայի համատեղ հանձնաժողովի եռօրյա նիստի կարևորագույն թեմաներից մեկը դարձել է ԱՄՆ ընկերությունների մուտքի ընդլայնումը ՉԺՀ ներքին շուկա։ Այս մասին հայտարարել է Առևտրի նախարարության ղեկավար Փեննի Փրիցկերը և ԱՄՆ–ի ներկայացուցիչը առևտրային բանակցություններին՝ Մայքլ Ֆրոմանը։
«Ներկայումս Չինաստանը մեզ համար հանդիսանում է թվով երրորդ արտահանող շուկան։ 2013 թվականին մենք Չինաստանում 161 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն ենք վաճառել», – նշել է Փրիցկերը։ Նրա խոսքերով՝ առևտրի ծավալները երկու երկրներում նախորդ տարի կազմել են 617 մլրդ դոլար։
Ինչպես նշել է առևտրի նախարարը, Վաշինգտոնի տեսանկյունից հանձնաժողովի խնդիրն է զարգացնել այն, ինչի հիմքը դրվել է ԱՄՆ նախագահի՝ Չինաստան այցի ընթացքում և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը. նրանք համաձայնել են խորացնել տնտեսական կապերը և ընդլայնել երկկողմանի համագործակցությունը»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։