Կարծիք

17.12.2014 13:17


Երկրում ոչ թե օրերի ընթացքում է փոխվում իրավիճակը, այլ ժամերի

Երկրում ոչ թե օրերի ընթացքում է փոխվում իրավիճակը, այլ ժամերի

Արդեն երկրում ոչ թե օրերի ընթացքում է փոխվում իրավիճակը, այլ ժամերի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարիներ շարունակ զգուշացնում էր իշխանություններին, որ այսպես շարունակելու դեպքում մեր երկիրը կանգնելու է անդառնալի կորուստների առաջ, և մեկ միլիոն աղքատների փոխարեն երկուսուկես միլիոն աղքատ է լինելու Հայստանում: Երևի այս պահին նոր միայն մեր հայրենակիցները կհասկանան այն, ինչը տարիներ շարունակ թվում էր, թե իրենց չի վերաբերում: Ընտրակաշառք վերցնելով, իրենց եսը վաճառելով՝ մեր շատ քաղաքացիներ նպաստեցին այս վիճակին: Ցավոք, մեր փոքր երկիրը, որն ունի լիարժեքորեն լավ ապրելու իրական հնարավորություններ, որոշ մարդկանց շնորհիվ հայտնվեց անդունդում:
Հ.Գ. Կարելի է արձանագրել, որ Հայաստանում սկսվեց Մեծ դեպրեսիան:

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը