Լրահոս

17.12.2014 11:34


Վահե Էնֆիաջյանի ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրած անձը դեռ չի հայտնաբերվել

Վահե Էնֆիաջյանի ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրած անձը դեռ չի հայտնաբերվել

Նոյեմբերի 17–ի ուշ երեկոյան կոտրել էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական ավտոմեքենայի ապակին և կուսակցական կարևոր փաստաթղթեր գողացել: Ոստիկանությանը, սակայն, դեռ չի հաջողվել պարզել դա կատարողին։

–Զավեշտալին այն է, որ ոստիկանները մեզ հետ կապվելով, հեռախոսազրույցներ ունենալով, փորձելով մանրամասներ իմանալ՝ ոչ թե ոնց որ ուզենան բացահայտման ճանապարհ գտնեն, այլ փակուղի տանելու նպատակ ունենան,–«7օր»–ին ասել է Վ. Էնֆիաջյանը։

Պատգամավորն, այդուհանդերձ, լիահույս է, որ ՀՀ–ում օրենքը գերակայում է, և օրենքի շրջանակում կբացահայտվի տեղի ունեցածը։

–Պետական մեքենա է, վարորդը տեղյակ է պահել թե՛ ինձ, թե՛ ԱԺ–ի աշխատակազմին, համապատասխան կարգով դիմումը գրել է գործ հարուցելու համար,–ասել է Վ. Էնֆիաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը