Վաղը Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչները բողոքի ցույց կիրականացնեն Կառավարության շենքի դիմաց
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել էլեկտրաէներգիայի կորստի հարցը: Շենքն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է կիսակառույց վիճակում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում լուծել իրենց կոմունալ խնդիրները և առանձին բաժանորդ դառնալ: Արդյունքում՝ առանց այդ էլ չգազաֆիկացված շենքի բնակիչները ստիպված են լուծել իրենց կենսական խնդիրները միայն էլեկտրաէներգիայի միջոցով: Բայց քանի որ շենքի բնակիչներից յուրաքանչյուրն առանձին բաժանորդ չի, իսկ բնակիչներն էլեկտաէներգիայի վարձը փոխանցում են մեկ ընդհանուր հաշվեհամարի, տեղի է ունենում էլեկտրաէներգիայի կուրստ, ինչի արդյունքում յուրաքանչյուր բնակիչ ստիպված է սպառած էլեկտրաէներգիայի վարձից բացի՝ ամեն ամիս հավելյալ 5-15 հազար դրամ գումար վճարել, որպեսզի շենքը չհոսանքազրկեն: Պատկան մարմիններն այդպես էլ լուծում չեն տվել խնդրին, հետևաբար բնակիչները պատրաստվում են իրենց ձայնը հասանելի դարձնել բողոքի ակցիայի միջոցով:
Վաղը Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչները բողոքի ցույց կիրականացնեն Կառավարության շենքի դիմաց
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գևորգ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի ցույց իրականացնել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել էլեկտրաէներգիայի կորստի հարցը:
Շենքն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է կիսակառույց վիճակում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում լուծել իրենց կոմունալ խնդիրները և առանձին բաժանորդ դառնալ: Արդյունքում՝ առանց այդ էլ չգազաֆիկացված շենքի բնակիչները ստիպված են լուծել իրենց կենսական խնդիրները միայն էլեկտրաէներգիայի միջոցով: Բայց քանի որ շենքի բնակիչներից յուրաքանչյուրն առանձին բաժանորդ չի, իսկ բնակիչներն էլեկտաէներգիայի վարձը փոխանցում են մեկ ընդհանուր հաշվեհամարի, տեղի է ունենում էլեկտրաէներգիայի կուրստ, ինչի արդյունքում յուրաքանչյուր բնակիչ ստիպված է սպառած էլեկտրաէներգիայի վարձից բացի՝ ամեն ամիս հավելյալ 5-15 հազար դրամ գումար վճարել, որպեսզի շենքը չհոսանքազրկեն:
Պատկան մարմիններն այդպես էլ լուծում չեն տվել խնդրին, հետևաբար բնակիչները պատրաստվում են իրենց ձայնը հասանելի դարձնել բողոքի ակցիայի միջոցով: