Լրահոս

17.12.2014 10:57


Ժնևում տեղի կունենա Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը

Ժնևում տեղի կունենա Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը

Ժնևում այսօր Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրով բանակցությունների հերթական փուլը՝ ԱԳՆ քաղտնօրենների մակարդակով։

Հանդիպումը կդառնա առաջինը Վիեննայում նոյեմբերի 23-24–ին նախարարների մակարդակով կայացած հանդիպումից հետո, երբ որոշվել էր հետաձգել Իրանի միջուկային խնդրով վերջնական համաձայնագիրը մինչև 2015թ. հունիսի վերջ։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ բանակցություններում դժվարություններ են ստեղծում Իրանի դեմ կիրառված ատժամիջոցների չեղարկման ժամանակացույցը, ինչպես նաև Արաքում ծանր ջրի ռեակտորի ճակատագիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը