Ոչիշխանական խմբակցությունները մասնակցելու են ԱԺ այսօրվա արտահերթին
«7օր»–ի տեղեկություններով՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցություններն այսօր դադարեցնելու են իրենց բոյկոտը և մասնակցելու են ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի առաջին օրը ոչիշխանական այս 4 խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ հրավիրել՝ վերջին օրերին ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումները դատապարտող հայտարարություն ընդունելու և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտոնանկությունը պահանջելու նպատակով։ ՀՀԿ–ն, սակայն, հրաժարվեց վերջին կետին միանալուն, և երեկ ՀՅԴ–ի հետ համատեղ արտահերթ նիստ հրավիրեց ու դատապարտող հայտարարություն ընդունեց։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ–ում, այդուհանդերձ, քննարկվեց այդ հարձակումների հարցը, ոչիշխանական խմբակցություններն այլևս նպատակահարմար չեն համարում շարունակելու իրենց բոյկոտը։
Նշենք նաև, որ այսօր՝ 12:00–ից, «եռյակն» ու ՕԵԿ–ը դրամի կտրուկ անկման թեմայի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագահավաք են սկսելու։

7or.am