Հունգարիայում կիրակի օրերին կարգելվի խանութների աշխատանքը
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որով արգելվում է սուպերմարկետներին աշխատել կիրակի օրերին։ Որոշումն այս բուռն դժգոհությունների պատճառ է դարձել, երկրով մեկ բողոքի գործողություններ են տեղի ունենում։
Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի»–ն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ այս սահմանափակումը կնպաստի նրան, որ երկրի բնակիչները կիրակի օրերը կանցկացնեն ընտանեկան միջավայրում՝ «խանութներով վազվզելու փոխարեն»։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հունգարիայի ամեն 5-րդ բնակիչը կիրակին ամբողջությամբ նվիրում է առևտուր անելուն։