Լրահոս

16.12.2014 20:47


ԲՀԿ–ական պատգամավոր. «Անհասցե և դատարկ հայտարարություն»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Անհասցե և դատարկ հայտարարություն»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը համոզված է, որ ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացրած հայտարարության տեքստն անհասցե է և անանուն: Այս մասին նա հայտարարել է այդ երկու ուժերի հրավիրած արտահերթ նիստի ժամանակ։

–Մենք ինչի՞ մասին ենք հայտարարություն ընդունում: Կամ ո՞ւմ մասին: Մենք ընդունում ենք մի տեքստ, որով դատապարտում ենք: Բայց ի՞նչն ենք դատապարտում: Այո՛, տեղի են ունենում բռնություններ, բայց ով է, որտեղ է, ինչ է՝ ոչ ոք ոչ մի բան չի ասում: Այսինքն, սա անհասցե է և զրո նշանակություն ունեցող փաստաթուղթ, որը մենք ընդունելու ենք ընդունելու համար: Եվ կա սրան մի բառ՝ հերթապահ հայտարարություն,–նշել է Վ. Բաբայանը:

Նա ընդգծել է, որ իրենց նպատակն է՝ խորհրդարանի հայտարարությունը չլինի հերթապահ.

–Խոսքը քաղաքական հայտարարության մասին է, այն բանի մասին, թե ինչ հետևանք է ունենալու այս տեքստը: Ասում են՝ դեմ եք, բայց նույն հաջողությամբ կարող էինք ասել՝ ո՞վ է դեմ, որ աշնանը հաջորդի ձմեռը, կամ ո՞վ է դեմ, որ չորեքշաբթիից հետո գա հինգշաբթին: Այսինքն, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է անհասցե և դատարկ հայտարարություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը