Լևոն Զուրաբյան. «Այս ամենը կատարված է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով»
–ԱյսամենըկատարվածէՍերժՍարգսյանիանձնականհրամանով, ևհիմա այստեղդուքզբաղվածեքմիայնմիգործով՝ՍերժՍարգսյանիռեժիմիդեմքըփրկելով,–ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի հրավիրած արտահերթ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների և քաղաքական գործիչների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներին.
Լ. Զուրաբյանը հավելել է, որ քանի որ ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացրած հայտարարությունը հետապնդում է ընդամենը մի նպատակ՝ փրկել ռեժիմի դեմքը, և այնպես անել, որ ոչ ոք այդ բռնարարքների համար պատասխանատվություն չկրի, ՀԱԿ–ը չի պատրաստվում մասնակցել «այսֆարսին»և Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից անմիջապես հետո կլքի դահլիճը:
Լևոն Զուրաբյան. «Այս ամենը կատարված է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով»
–Այս ամենը կատարված է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով, և հիմա այստեղ դուք զբաղված եք միայն մի գործով՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմքը փրկելով,–ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի հրավիրած արտահերթ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների և քաղաքական գործիչների նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներին.
–Դուք չեք ցանկանում ընդունել այն հայտարարությունը, որով մենք հստակ բարձրացրել էինք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի պատասխանատվության հարցը։ Հիմա դուք ընդամենը խոսքով դատապարտում եք այդ արարքները՝ ռեժիմի դեմքը փրկելու նպատակով, բայց ամեն ինչ անում եք, որ պատասխանատվության կամ կոնկրետ գործողությունների հետ կապված որևէ հարց չլուծվի: Եվ նորից պարզվում է, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն անձեռնմխելիության որևէ երաշխիք չունեն. փոխարենը՝ անձեռնմխելի է կրիմինալը, որը Սերժ Սարգսյանի հրամանով կատարում է հարձակումներ ընդդիմախոսների նկատմամբ: Ցավոք, բռնապետերը մի վատ «խասյաթ» ունեն՝ նրանք շատ ուշ են դասեր քաղում, և շատ ուշ են հասկանում, որ բռնությունը ոչ մի հարց չի լուծում: Բռնությունը տալիս է հակառակ էֆեկտ՝ մարդիկ ավելի են սկսում ատել այն ռեժիմը, որը բռնությամբ փորձում է պահել իշխանությունը:
Լ. Զուրաբյանը հավելել է, որ քանի որ ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացրած հայտարարությունը հետապնդում է ընդամենը մի նպատակ՝ փրկել ռեժիմի դեմքը, և այնպես անել, որ ոչ ոք այդ բռնարարքների համար պատասխանատվություն չկրի, ՀԱԿ–ը չի պատրաստվում մասնակցել «այս ֆարսին» և Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից անմիջապես հետո կլքի դահլիճը:
7or.am