Դավիթ Հարությունյան. «Կառավարությունը շուտով կխոսի»
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴավիթՀարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ Կառավարությունում քննարկվում է դրամի կտրուկ արժեզրկման և գնաճի հարցը։
–Չեմբացառում, որկառավարությունըվաղըհանդեսկգահայտարարությամբ: Իսկապեսկանխուճապայինտրամադրություններ, ևպետքենլուծումներ, որոնցմասինմենքշուտովկխոսենք։ Կառավարությունում, իսկապես, մտահոգվածենայսհարցով,-ասել է Դ. Հարությունյանը։
Նա նաև չի բացառել, որ ստեղծված խուճապային իրավիճակն անհիմն է։
Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը վաղն արտահերթ նիստ են պատրաստվում հրավիրել՝ դրամի կտրուկ արժեզրկման հարցը քննարկելու և համապատասխան պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու ու պատասխաններ ստանալու նպատակով։ Այդ կապակցությամբ, սակայն, Դ. Հարությունյանն ասել է.
–Եսկարծումեմ, որ քննարկումներըպետքէլինենփակ, լուծումները՝ բաց:
Նա հավելել է, որ այս պահին ամենագլխավոր խնդիրն ազգային արժույթի կայունացումն է, ինչից հետո կարող են անցնել մյուս խնդիրների լուծմանը:
Դավիթ Հարությունյան. «Կառավարությունը շուտով կխոսի»
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ Կառավարությունում քննարկվում է դրամի կտրուկ արժեզրկման և գնաճի հարցը։
–Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես կան խուճապային տրամադրություններ, և պետք են լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք։ Կառավարությունում, իսկապես, մտահոգված են այս հարցով,-ասել է Դ. Հարությունյանը։
Նա նաև չի բացառել, որ ստեղծված խուճապային իրավիճակն անհիմն է։
Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը վաղն արտահերթ նիստ են պատրաստվում հրավիրել՝ դրամի կտրուկ արժեզրկման հարցը քննարկելու և համապատասխան պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու ու պատասխաններ ստանալու նպատակով։ Այդ կապակցությամբ, սակայն, Դ. Հարությունյանն ասել է.
–Ես կարծում եմ, որ քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները՝ բաց:
Նա հավելել է, որ այս պահին ամենագլխավոր խնդիրն ազգային արժույթի կայունացումն է, ինչից հետո կարող են անցնել մյուս խնդիրների լուծմանը:
7or.am