Լրահոս

16.12.2014 18:57


Արմեն Ռուստամյան. «ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն համահեղինակ են այս հայտարարությանը»

Արմեն Ռուստամյան. «ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն համահեղինակ են այս հայտարարությանը»

ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի հրավիրած արտահերթ նիստը, որում պետք է ընդունվի վերջին օրերին քաղաքական, հասարական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն։

Հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ այս հայտարարությունը մշակել են ինքն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

–ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն համահեղինակ են այս հայտարարությանը, և որևէ փոփոխություն, շտկում պետք է տեղի ունենա այս երկու քաղաքական ուժերի համաձայնությամբ։ Այո՛, հիմնական զեկուցողը ես եմ, բայց մինչև չքննարկեմ համահեղինակ իմ գործընկերոջ հետ, ես որևէ առաջարկ ընդունել–չընդունելու հետ կապված որևէ պատասխան չեմ կարող տալ,–ասել է Ա. Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը. «Ժառանգությունը» և ՕԵԿ–ն առաջարկում էին այդ հայտարարության մեջ նաև պահանջել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտոնանկությունը, սակայն ՀՀԿ–ն չէր ընդունել, ՀՅԴ–ն էլ չէր միացել այդ հայտարարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը