Լրահոս

16.12.2014 17:48


ՀՅԴ–ն ՀՀԿ–ի հետ այսօր արտահերթ նիստ է հրավիրելու

ՀՅԴ–ն ՀՀԿ–ի հետ այսօր արտահերթ նիստ է հրավիրելու

Այսօր՝ ժամը 18:40-ին, ՀՅԴ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրելու, որպեսզի ընթերցվի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը դատապարտող հայտարարություն:

ՀՅԴ–ի այս նախաձեռնությանը միացել է նաև ՀՀԿ-ն:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ արդեն հավաքվել է 49 ստորագրություն:

Հիշեցնենք, որ այսօր ոչիշխանական 5 խմբակցությունները ՀՅԴ–ում քննարկում են անցկացրել, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։

Ավելի ուշ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ ՀՅԴ–ի հայտարարության տեքստն իրենց համար ընդունելի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը