Լրահոս

16.12.2014 16:30


Աֆղանստանի իշխանությունները կարող են վերսկսել բանակցությունները «Թալիբանի» հետ

Աֆղանստանի իշխանությունները կարող են վերսկսել բանակցությունները «Թալիբանի» հետ

Աֆղանստանի կառավարությունը կարող է վերսկսել խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման հետ մոտ ապագայում։ Այս մասին այսօր, «Համա պրեսս»–ի փոխանցմամբ, հայտարարել է Աֆղանստանի Խաղաղության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Մուսա Խան Խութակը։
Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթ Քաթարի մայրաքաղաք Դոհայում։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կմեկնեն ԽԲԽ–ի և Պակիստանի պատվիրակները։
«Թալիբան» շարժումը դեռևս չի արձագանքել այդ հաղորդագրությանը։

Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև խաղաղ բանակցությունները դադարեցվել են մոտ երկու տարի առաջ այն բանից հետո, երբ շարժումը պաշտոնական ներկայացուցչություն բացեց Դոհայում, և այնտեղ իր դրոշը բարձրացրեց։ Քաբուլում դա ընկալեցին որպես «արտաքսված կառավարություն» ստեղծելու փորձ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը