Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանի հետ։
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը։
-Հայաստանի տնտեսության վրա, բնականաբար, լուրջ հետևանքներ ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Եկեք այն բաժանենք մի քանի մասի։ Ֆինանսական շուկայում փուչիկները պայթեցին, բանկային ոլորտն ունեցավ լուրջ խնդիրներ, հետո դա վարկավորման գործընթացի դադարեցմամբ տեղափոխվեց իրական հատված։ Այսօր մեծ ծավալով (մոտ 3 տրիլիոն դոլար) փող լցնելով՝ փորձ է արվում խթանել պահանջարկը, ինչի հաշվին, մասնագետների կարծիքով, երրորդ եռամսյակում ռեցեսիան կվերջանա։ Եվ քանի որ Հայաստանում երկրորդական ֆինանսական գործիքներ չկան, ֆինանսական հատվածն այս առումով հարված չի ստացել։ Սակայն միանգամից ռեալ սեկտորում պահանջարկի խնդիր առաջացավ, քանի որ Հայաստանը հիմնականում դրսից ֆինանսավորվող երկիր է, տեղական արտադրությունն էլ միչև ճգնաժամն ուներ ոչ ստանդարտ կառուցվածք։ Այսինքն, մարդիկ դրսից փող էին ստանում, զարգանում էր ծառայությունների ոլորտն ու շինարարությունը։ Եվ երբ փողի հոսքը կրճատվեց, փաստորեն, ամբողջ կառուցվածքը փլվեց։
-Մեկ տարի առաջ վարչապետը հավաստիացնում էր, որ տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա։ Այսօր արդեն 18.4 տոկոս անկումը պատճառաբանվում է բացառապես ֆինանսական ճգնաժամով։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
-Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը համարվում է շինարարությունը։ Այն զարգանում է, կողքից նրա սեգմենտներն են զարգանում, դա էլ իր հերթին ազդակներ է հաղորդում...Վերջին տարիների ընթացքում երկրի մրցակցությունը կտրուկ նվազել է։ Վերջապես մարտին դոլարի փոխարժեքի բաց թողելն էլ էապես չազդեց իրավիճակի վրա։ Հայաստանն այսօր արտադրական տեսանկյունից մրցունակ չէ։
-Ժամանակին Դուք եղել եք գործադիրում։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը։
-Անկեղծ ասած՝ ես դժվարանում են նման հարցերի պատասխանել։ Այսօր Հայաստանում, բացի դոլարի կուրսից, լուրջ գործիքներ չկան։ Չկա արտադրություն, որը կարող էր երկրին գումարներ բերել կամ ներքին շուկայում փոխարիներ ներմուծմանը։ Ինչ-որ քայլեր արվում են։ Վարկավորվում են տարբեր բիզնեսներ, բայց հաշվի առնելով մեր տնտեսության առանձնահատկությունը, կառուցվածքն ու ֆինանսավորման ձևերը՝ ճիշտն ասած, ես հնարավորություններին հոռետեսորեն եմ նայում։ Ոչ թե կառավարության քայլերին, այլ հնարավորություններին։ Հնարավորությունները սահմանափակ են։
-Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ վարչապետը հայտարարում է մեկ բան, որոշ ժամանակ անց ունենում եք ասվածի լրիվ հակառակ պատկերը։ Դա սահմանափակ հնարավորությունների հետ ի՞նչ կապ ունի։ Եվ, ըստ Ձեզ, որքանո՞վ է հիմնավորված այն տեսակետը, թե Տիգրան Սարգսյանը ձախողվեց։
-Չէ, ի՞նչ է նշանակում ձախողվեց։ Նախ և առաջ Տիգրան Սարգսյանի մեղքն այս ճգնաժամում այնքան է, որքան նախորդ բոլոր վարչապետներինը տնտեսական աճի ապահովման գործում։ Նա ոչ մի մեղք չունի այստեղ։ Ես արդեն ասացի, որ օբյեկտիվ գործիքները շատ քիչ են։
-Իսկ սուբյեկտի՞վ գործոնները։
-Նորից կրկնեմ՝ մեծ ակնկալիքներ, որ պետությունը կարող է ստեղծված իրավիճակում զգալի քայլեր անել, ես չունեմ։ Տնտեսական համակարգն այնպիսին է, որ զարգացման մոդելն ինքն իրեն դեմ է տվել պատին։ Մոտ 15 տարի տնտեսական աճ ենք ունեցել։ Իսկ 15 տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է։ Սկզբից երկիրը զարգանում էր իր ռեսուրսներով, հետո՝ 2003թ.-ից, հոլանդական հիվանդության պես մի բան սկսվեց։ Դրսից զգալի գումար էր գալիս, տարբեր ձևերով աշխատավարձերն սկսեցին աճել, իսկ այն արտադրությունը, որը գործում էր աշխատավարձի հիման վրա, սկսեց մահանալ, որովհետև մարդիկ այդ գումարը չէին աշխատում։ Այդ իսկ պատճառով էլ սկսեցին զարգանալ ներդրումային տիպի ծառայությունների ոլորտները։ Շինարարությունը նրա համար չէ, որ մարդիկ տուն գնեն։ Այն ինվեստիցիոն գործունեություն է. շենք են կառուցում, վաճառում են, եկամուտ են ստանում։ Եվ երբ դրսից ֆինանսավորումը դադարում է, այդ տիպի տնտեսությունները փլվում են, այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում։ Եվ լինի Տիգրան Սարգսյանը, թե Արմեն Եղիազարյանը կամ նոբելյան դափնեկիր, ի՞նչը պետք է փոխվեր...
-Իսկ Դուք ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում։
-Ես միայն մեկ ելք եմ տեսնում։ Պետք է վերականգնել մրցունակությունը երկու ձևով։ Մեկը երկարաժամկետն է. դա լավ ճանապարհ չէ, բայց պետությունը պետք է ամեն կերպ աջակցի աշխատանքի արտադրողականության աճին։ Վարի այնպիսի քաղաքականություն, որ աշխատավարձն արտադրողականությունից ավելի ցածր աճի։ Մյուսը ներդրումներ ներգրավելն է, ինչը ենթադրում է երակարատև և բարդ աշխատանք։
-Իսկ այն հայտարարությունները, թե տարբեր ոլորտներում, օրինակ, ֆինանսների, Հայաստանը կարո՞ղ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, ի՞նչ հիմնավորում ունեն։
-Կարող է դառնալ, ինչո՞ւ չի կարող։
-Ո՞ր ռեսուրսի հաշվին։
-Կենտրոն որ ասում են, ռեսուրսի հաշվին չէ։ Դա համապատասխան որոշակի մթնոլորտ է, որոշակի հարմարություններ և ծառայություններ ստեղծելն է, համեմատաբար լիբերալ ռեժիմ ստեղծելն է, երբ քիչ հարցեր են տալիս։ Տարբեր ոլորտներում կարելի է ինչ-որ բանի հասնել, սակայն դրանք պետք է կարգի բերել։ Այսինքն, Հայաստանի կրթությունը, բժշկությունը կարո՞ղ են աշխատել որպես մրցակցային ոլորտներ։ Անհրաժեշտ է դրանց որակը բարձրացնել։
-Դուք համարվում եք Հայաստանում ազատական տնտեսության ձևավորման պիոներներից մեկը...
-Հենց հիմնադիրներից մեկն էլ եղել եմ։ Չորս հոգի մարդ ենք, մեկն էլ ես եմ։
-Ազատական տնտեսության կառուցման համատեքստում ի՞նչ պատկեր ունենք այսօր։
-Մեր ժամանակ ֆանտաստիկ ճգնաժամ էր՝ լույս չկար, պատերազմ էր և այլն։ Ամեն դեպքում, մենք արեցինք հեշտ գործը, հիմա այս մարդիկ պետք է բարդ աշխատանքը անեն։
-Հեշտը Ձե՞ր գործն էր։
-Դե իհարկե, մերն ավելի հեշտ էր։ Հասկանալի էր, որ սա պետք է անես, սա պետք է անես, սա պետք է անես։ Իսկ այս մարդիկ պետք է փորձեն երկիրը քայլ առ քայլ առաջ տանել։ Եվ սա շատ ավելի դժվար գործ է, քան այն, ինչը որ մենք էինք անում։ Այսօր շատ ավելի բարդ և նուրբ հարցեր կան։ Այսինքն, այսօր մարդիկ այլ մատերիալի հետ գործ ունեն։ Բայց այս հարցում ես մի քիչ հոռետես եմ, քանի որ, այսպես ասած, մատերիալը մի բան չէ։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարող այդ մարդկանց ասել, որ եթե մենք գայինք, ամեն ինչ կշտկեինք։ Երևի ժամանակ է պետք։ Ասեմ նաև, որ բացի բալթյան երկրներից՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից և ոչ մեկին չհաջողվեց թռիչք կատարել «երկրորդ աշխարհից դեպի առաջին»։
-Իսկ իշխանությունները խորհրդի կարգով երբևէ Ձեզ դիմե՞լ են։
-Մենք նաև խորհրդատվությամբ ենք զբաղված. այո՛, մենք աշխատում ենք իշխանությունների հետ։ Ես, Վահրամ Ավանեսյանը, Բարխուդարյանը...աշխատում ենք իշխանությունների հետ և բավականին ինտենսիվ։
Արմեն Եղիազարյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը