Ն. Զոհրաբյան. «Այս ամենը միանգամայն բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար»
Արդյոք ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա հարձակումները կնպաստե՞ն իշխանափոխության գործընթացին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆաիրաԶոհրաբյանն ընդգծում է՝ այն, որ Հայաստանում պիտի անպայման իշխանափոխություն լինի, միանշանակ է։
–Իրապես երկիրը կանգնած է ծանրագույն, ճգնաժամային իրավիճակի առջև բոլո՛ր ոլորտներում։ Բայց ես չէի ցանկանա առաջնորդվել որքան վատ՝ այնքան լավ սկզբունքով, որ ավելի շատ վատ բաներ լինեն, արագացնեն իշխանափոխության պրոցեսը։ Երկիրն այնպիսի լրջագույն, համակարգային ճգնաժամի առջև է կանգնած, որ այս ամենը միանգամայն բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար,–ոչիշխանական 4 խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիսին ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ցավում է, որ դիմում են այսպիսի անվայել, ժողովրդավար երկրին ոչ հարիր մեթոդների, երբ «ինչ–որ կեղծ հայրենասերներ են հայտնվում՝ ազդված մոսկվաբնակ ադրբեջանցիների և թուրքերի ագիտպրոպից, և իրականացնում իրենց «հայրենասիրական» ակցիաները»։
–Ծիծաղելի է։ Այնքան ծիծաղելի է, որ անգամ անարժանապատիվ և անպատվաբեր է նման վարկածներ քննարկելը,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Ն. Զոհրաբյան. «Այս ամենը միանգամայն բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար»
Արդյոք ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա հարձակումները կնպաստե՞ն իշխանափոխության գործընթացին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է՝ այն, որ Հայաստանում պիտի անպայման իշխանափոխություն լինի, միանշանակ է։

7or.am