Լրահոս

16.12.2014 15:13


Ռ. Հակոբյան. «Լևոն Երանոսյանը պետք է պատժվի»

Ռ. Հակոբյան. «Լևոն Երանոսյանը պետք է պատժվի»

–Լևոն Երանոսյանը պետք է պատժվի,–ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը.

–Նա բավականին կոպիտ, սպառնացող հայտարարությամբ է հանդես եկել, ինչը նշանակում է, որ ինքը կարող է ցանկացած պահի, ունենալով զորք (ի վերջո, ներքին զորքերի հրամանատարն է), իր այդ սպառնալիքը զենքով իրականացնել, և, դժբախտաբար, մեր պատմությունն ունի նման ողբերգական նախադեպեր։

Նա ցավ է հայտնել, որ քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց Լ. Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջը պարունակող հայտարարությամբ հանդես գալուն։

–Այսօրվա իշխանության ներկայացուցիչը եթե հայտարարում է, որ ականջները «շան թուլի պես» պիտի կտրի, կամ հաղթանակը խորհրդանշող ազատամարտիկ–հրամանատարին ասում է՝ դու պետք է լքես Հայաստանը, վստահ եմ, որ եթե վաղը, մյուս օրը մարդիկ այս ծանր իրավիճակում հավաքվեն, բողոք արտահայտեն, նա իր ձեռքի տակ ունի ավտոմատ, ունի զորք և կկրակի,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը