Լրահոս

16.12.2014 14:21


Դեկտեմբերի 22-ից Երևանում նոր տեսախցիկներ կգործարկվեն

Դեկտեմբերի 22-ից Երևանում նոր տեսախցիկներ կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երեւան քաղաքի հետեւյալ խաչմերուկներում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,

2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,

3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,

4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,

5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,

6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,

7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,

8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,

9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,

10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը