Լրահոս

16.12.2014 13:57


Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ռազմական ամբիոնի դասախոսը

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել  է ռազմական ամբիոնի դասախոսը

Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «N» զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը