Լրահոս

16.12.2014 19:01


Փեշավարում, որտեղ զինյալները զավթել են դպրոցը, բոլոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով են աշխատում

Փեշավարում, որտեղ զինյալները զավթել են դպրոցը, բոլոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով են աշխատում

Փեշավար պակիստանյան քաղաքի բուժհաստատությունները, որտեղ զինյալները զավթել են դպրոցը, աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցել։ Ինչպես հաղորդել են քաղաքապետարանում, հայտարարվել է արյան շտապ հավաքագրում։ Տուժածներից շատերը հրազենային վնասվածքներ ունեն։ 10–ից ավելի երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի վաղ Պակիստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ իսլամական պետության բոլոր կրթօջախները խիստ վերահսկողության տակ են անցել։ Հստակեցված տվյալների համաձայն, ինչպես նշել է «Դունիա» հեռուստաընկերությունը, Փեշավարի դպրոցներից մեկի՝ պակիստանյան թալիբների կողմից զավթվելու արդյունքում 21 մարդ է զոհվել, մեծ մասը՝ երեխաներ։ Եվս 45 մարդ, այդ թվում՝ երկու ուսուցիչ, վիրավորվել են։ Դպրոցի ներսում շարունակվում են կրակոցները։ Դպրոցի տարածքը շրջափակված է իրավապահների կողմից։ Որոշ տվյալներով՝ հնարավոր է՝ զավթված սրահում լինեն մոտ 500 աշակերտ և ուսուցիչ։ Ահաբեկչությանպատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք–ի–թալիբան Պակիստան» շարժումը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը