Ա. Ռուստամյանը՝ ՀՀԿ–ի մասին. «Կապ չունի՝ կողքս ով է նստած»
Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նստաշրջանը բոյկոտել են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը։ Փոխարենը՝ դրան մասնակցում են ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը։
«7օր»–ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքվել է՝ չե՞ն կոմպլեքսավորվում, որ դահլիճում միայն իրենք և ՀՀԿ–ականներն են նստած։
–Մենք աշխատանք ենք կատարում. ի՞նչ է նշանակում կոմպլեքսավորվել։ Մենք մենակ ենք լինում բոլոր դեպքերում, երբ որ հասկանում ենք, որ ճիշտ ենք վարվում, և կապ չունի՝ կողքս ով է նստած։
Մեր մյուս հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ–ն չմիացավ ոչիշխանական մյուս բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությանը, որով դատապարտվում են վերջին օրերին արձանագրված բռնությունները, և պահանջվում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի անհապաղ պաշտոնանկությունը, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Մեզ հետ եթե մի բան չեն քննարկել, ինչի՞ պիտի որևէ բանի միանանք։ Մեզ հետ տեքստը քննարկված չէր։ Բայց մենք կողմ էինք, հարց չունեինք, պարզապես իշխանություններն էին դեմ դրան, մենք էլ ասում էինք՝ ձևակերպումն այնպիսին գտնենք, որ երկուսի համար էլ ընդունելի լինի, որ, ի վերջո, հայտարարությունն ունենանք։ Թե չէ, ամեն ինչ պահանջել ու ոչինչ չստանալը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ։ Այդ մաքսիմալիզմը մեզ լավ տեղ չի տանի։ Հիմա մենք ոչինչ չունենք։

7or.am