Տարիներ շարունակ քայքայվող տնտեսությունը, բիզնես միջավայրի փոշիացումը, մրցակցության բացակայությունը, իշխանական վերնախավի ներկայացուցիչների կողմից հովանավորվող մենաշնորհներն ու մի շարք այլ գործոններ հանգեցրին Հայկական դրամի կապիտուլյացիային։ Ամեն օր ոլորտի պատասխանատուներն ասում են՝ խուճապի կարիք չկա, ԿԲ-ն «վերահսկում« է իրավիճակը, և հաջորդ օրն իսկ տեսնում ենք, որ իրավիճակի կատարյալ ամենաթողություն է։ Առջևում ամանորյա տոներն ու ֆինանսական աննախադեպ ծախսերն են սպասում մեր ազգին։ Ո՞վ է պատասխան տալու տոնական դատարկ սեղանների համար։ Եթե մեր տնտեսությունը.... ավելի ճիշտ, եթե մենք ունենայինք տնտեսություն, ապա Карточный домик-ի պես փուլ չէր գա ազգային դրամը, և ոչ էլ ռուսաստանյան ճգնաժամն այսպես սարսափելիորեն կազդեր փոխարժեքների վրա։ Իսկ մինչ այդ ԱԺ-ում՝ գրեթե դատարկ դահլիճում, իրենք ասում, իրենք քննարկում, իրենք ընդունում են օրենքներ, որոնք, մեծ հաշվով, ունեն զրոյական ռեզոնանս գրեթե ողջ ազգի կենսամակարդակի ապահովման համար։
Դրամի կապիտուլյացիան
Տարիներ շարունակ քայքայվող տնտեսությունը, բիզնես միջավայրի փոշիացումը, մրցակցության բացակայությունը, իշխանական վերնախավի ներկայացուցիչների կողմից հովանավորվող մենաշնորհներն ու մի շարք այլ գործոններ հանգեցրին Հայկական դրամի կապիտուլյացիային։
Ամեն օր ոլորտի պատասխանատուներն ասում են՝ խուճապի կարիք չկա, ԿԲ-ն «վերահսկում« է իրավիճակը, և հաջորդ օրն իսկ տեսնում ենք, որ իրավիճակի կատարյալ ամենաթողություն է։
Առջևում ամանորյա տոներն ու ֆինանսական աննախադեպ ծախսերն են սպասում մեր ազգին։ Ո՞վ է պատասխան տալու տոնական դատարկ սեղանների համար։
Եթե մեր տնտեսությունը.... ավելի ճիշտ, եթե մենք ունենայինք տնտեսություն, ապա Карточный домик-ի պես փուլ չէր գա ազգային դրամը, և ոչ էլ ռուսաստանյան ճգնաժամն այսպես սարսափելիորեն կազդեր փոխարժեքների վրա։
Իսկ մինչ այդ ԱԺ-ում՝ գրեթե դատարկ դահլիճում, իրենք ասում, իրենք քննարկում, իրենք ընդունում են օրենքներ, որոնք, մեծ հաշվով, ունեն զրոյական ռեզոնանս գրեթե ողջ ազգի կենսամակարդակի ապահովման համար։
Հրաչ Բասմաջյան