Դեկտեմբերի 15-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության շենքի դիմաց կայացել է բողոքի ցույց: Ինչպես հայտնում են տեղի զանգվածային լրատվամիջոցները, «սկզբում բողոքի ցույցին մասնակցում էին Ախալքալաքի շուկայի մի քանի տասնյակ առևտրականներ»: Բողոքող առևտրականները պահանջում էին մունիցիպալիտետի իշխանություններից լուծել խնդիրը, որը գոյությւոն ունի արդեն վաղուց: Իսկ խնդիրը հետևյալն է. Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի առաջ, Վրաստանում ներմուծվել են համապատասխան օրնսդրական ակտեր, որոնք կարգավորում են ձեռնարկատերերի (գործարարների) և պետության միջև հարաբերությունները: Ըստ որում հարկ է նշել, որ այդ «փոխհարաբերությունների կարգավորումների» մեծ մասը հանգում է մեկ հասարակ գործընթացի` հարկահավաքությանը: Այսինքն, ահա արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը վարում է դաժան քաղաքականություն ցանկացած ձեռնարկատիրոջ հանդեպ` հավաքում է հարկեր: Ընդ որում, երկրում արդեն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քչերն են մտածում, որ պետությունը ևս բացի հարկահավաքությունից ունի որոշակի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, այդ թվում և ձեռնարկատերերի… Բավական է մեկ օրինակ բերել առօրյա կյանքից:
Ընտանիքը կարտոֆիլ է աճեցնոմ: Վաճառելու համար այն տանում է Ախալքալաքի շուկա, և այնտեղ հայտնվում են հարկայինի աշխատողները ու վաճառողից տեղեկանք, չեկեր և այլ օրենքով սահմնաված փաստաթղթեր պահանջում: Բնականաբար տվյալ մարդը կարող է և չունենալ այդ փաստաթղթերը: Եվ որտեղից կարող են դրանք լինել, երբ ամենօրյա «ապրանքաշրջանառությունը» թույլ է տալիս միայն մի քիչ այլ ապրանքներ գնել և ընտանիքին կերակրել: Դա էլ քիչ է, բացի հարկային ծառայությունից այլ մարմիններ էլ գոյություն ունեն: Առաջին հերթին շուկայի տնօրինությունը և այլն: Սակայն ոչ մեկը, ո՛չ պետությունը, ո՛չ շուկայի տնօրինությունը չեն օգնում տնկել, աճեցնել ու հավաքել այդ կարտոֆիլը: Բայց չէ՞ որ «ձեռներեցն» իր հաճույքի համար չէ աճեցնում կարտոֆիլը: Այդ կերպ նա փորձում է ապրել, այսինքն գոյատևել երկրում, շրջանում, որտեղ ո´չ պետությունը, ո´չ շրջանային իշխանությունները փաստացիորեն ոչ մի քայլ չեն ձեռնարկում սոցիալական խնդիրները լուծելու համար: Մի խոսքով ձեռնարկատերը պարտք է բոլորին, իսկ իրեն ոչ ոք պարտք չէ: Ճիշտ այնպես, ինչպես միջնադարում… Չնայած որ հարկահավաքության պետական քաղաքականությունը «կանոնակարգվել էր» դեռևս մի քանի տարի առաջ, Ախալքալաքում` ավելի ճիշտ Ախալքալաքի շուկայում առաջին խոշոր տուգանքները սկսել են գրառել միայն 2013-14թթ: Հարկ է նշել, որ գործող օրենսդրական կանոնների համաձայն` այն դեպքում, եթե տուգանված ձեռնարկատերը հաստատված ժամանակահատվածում չի վճարում տուգանքը, ապա տվյալ տուգանքը սկսում է «աճել», և ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան այն ավելանում է… Այդպես էլ ստացվեց, որ Ախալքալաքի շուկայի «ձեռնարկատերերի» մեծ մասը «կցել են» հարկային ծառայություններին ունեցած իրենք պարտքը: Ընդ որում, պարտքը հսկայական է: Դրված տուգանքների չափսերը հասնում են 1000 մինչ 500 000 լարի…
Դեկտեմբերի 15-ին պետությանը պարտք ունեցողները, պետության, որն իր հերթին նրանց ոչինչ պարտք չէ, հավաքվել են Ախալքալաքի մունիցիպալիտետային վարչության շենքի դիմաց և սկսել են պահանջել, որպեսզի իրենց վրա դրված հարկերը չեղյալ հայտարարվեն: Ըստ ականատեսների` բողոքի ցույցին հավաքվել էր մոտ 100 մարդ: Ախալքալաքը մեծ քաղաք չէ, և լուրն այն մասին, որ քաղաքում բողոքի ցույց է անցկացվում արագ տարածվեց: Ցույցին սկսել են միանալ ավելի ու ավելի շատ մարդիկ: Ցույցին` նոր մասնակիցների միանալուն զուգահեռ սկսել են փոխվել նաև պահանջները: Եթե հենց սկզբում բողոքողները պահանջում էին չեղյալ հայտարարել տուգանքները, ապա շուտով բողոքողները եկան այն հասկացողությանը, որ տուգանքներն ընդամենը ավելի լուրջ, տարիների ընթացքում չլուծված խնդիրների արդյունք են… Սկսեցին հնչել ավելի լուրջ` հիմնարար պահանջներ: Ինչպիսիք օրինակ Սամցխե-Ջավախքի բնակչության սոցիալ-քաղաքական իրավունքների պաշտպանությունն է: Փաստացիորեն ցույցի մասնակիցները պահանջում էին, որպեսզի պետությունը կատարեր իր պարտականությունները բնակչության հանդեպ, և ոչ միայն հարկեր հավաքեր:
Հենց բողոքարարները սկսեցին ձևակերպել իրենց արդար պահանջները, միանգամից, անսպասելի հայտնվեցին մունիցիպալիտետի վարչության ներկայացուցիչները… Շփվելով բողոքողների հետ` նրանք փորձել են ղեկը պտտել «ի շահ» շրջանի ղեկավարության և կենտրոնական իշխանությունների: Իրոք: Տուգանքները կարելի է չեղյալ համարել և նման դեպքեր Վրաստանում քիչ չեն եղել, իսկ ահա լուծել իրական խնդիրներ` կապված Սամցխե-Ջավախքի բնակիչների սահմանադրական իրավունքներին հետևելու հետ, տարածաշրջանային իշխանությունները դեռևս պատրաստ չեն… Ավելի ճիշտ, Կենտրոնից դեռևս չկան համապատասխան ցուցմունքներ: Բողոքողների հետ ոչ երկար բանակցություններից հետո ձևավորվել է «պատվիրակություն», որի կազմում մտել են երեք «գործարար» և իշխանության երեք ներկայացուցիչ (շրջանային հավաքի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը և Խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքի ոստիկանության նախկին պետ Սամվել Պետրոսյանը): Պատվիրակությունը խոստացել է բողոքողներին, որ կուղևորվի Թբիլիսի, որտեղ տեղյակ կպահի իշխանություններին բողոքողների պահանջները: Բայց ոչ Սամցխե-Ջավախքի բնակիչների իրավունքների պահպանման վերաբերյալ պահանջը, այլ տուգանքները չեղյալ հայտարարելու խնդրանքը… Պատվիրակությունը ուղևորվել է Թբիլիսի, իսկ բողոքողները ցրվել են` խոստանալով նորից հավաքվել դեկտեմբերի 17-ին: «Ոչ մի միտինգ չի եղել: Հավաքվել են մի քանի հոգի, որոնք խնդրում էին չեղյալ հայտարարել իրենց վրա դրված հարկերը: Այսօր մենք արդեն հանդիպել ենք հարկային ծառայության ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են զբաղվել այդ հարցով: Ընդամենը տուգանված է 40-50 մարդ, և մենք հուսով ենք, որ այդ տուգանքները կվերանայվեն», -«Միության» հետ զրույցում ասել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Հարցին, թե ի՞նչ մարտահրավերներ են ծառացած Սամցխե-Ջավախքի բնակչության առջև, Սամվել Պետրոսյանը պատասխանել է «հիմա ամենակարևորն է լուծել տուգանքների հետ կապված հարցերը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Բողոքի ցույց Ախալքալաքում
Դեկտեմբերի 15-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության շենքի դիմաց կայացել է բողոքի ցույց: Ինչպես հայտնում են տեղի զանգվածային լրատվամիջոցները, «սկզբում բողոքի ցույցին մասնակցում էին Ախալքալաքի շուկայի մի քանի տասնյակ առևտրականներ»: Բողոքող առևտրականները պահանջում էին մունիցիպալիտետի իշխանություններից լուծել խնդիրը, որը գոյությւոն ունի արդեն վաղուց: Իսկ խնդիրը հետևյալն է.
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի առաջ, Վրաստանում ներմուծվել են համապատասխան օրնսդրական ակտեր, որոնք կարգավորում են ձեռնարկատերերի (գործարարների) և պետության միջև հարաբերությունները: Ըստ որում հարկ է նշել, որ այդ «փոխհարաբերությունների կարգավորումների» մեծ մասը հանգում է մեկ հասարակ գործընթացի` հարկահավաքությանը: Այսինքն, ահա արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը վարում է դաժան քաղաքականություն ցանկացած ձեռնարկատիրոջ հանդեպ` հավաքում է հարկեր: Ընդ որում, երկրում արդեն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քչերն են մտածում, որ պետությունը ևս բացի հարկահավաքությունից ունի որոշակի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, այդ թվում և ձեռնարկատերերի… Բավական է մեկ օրինակ բերել առօրյա կյանքից:
Ընտանիքը կարտոֆիլ է աճեցնոմ: Վաճառելու համար այն տանում է Ախալքալաքի շուկա, և այնտեղ հայտնվում են հարկայինի աշխատողները ու վաճառողից տեղեկանք, չեկեր և այլ օրենքով սահմնաված փաստաթղթեր պահանջում: Բնականաբար տվյալ մարդը կարող է և չունենալ այդ փաստաթղթերը: Եվ որտեղից կարող են դրանք լինել, երբ ամենօրյա «ապրանքաշրջանառությունը» թույլ է տալիս միայն մի քիչ այլ ապրանքներ գնել և ընտանիքին կերակրել: Դա էլ քիչ է, բացի հարկային ծառայությունից այլ մարմիններ էլ գոյություն ունեն: Առաջին հերթին շուկայի տնօրինությունը և այլն: Սակայն ոչ մեկը, ո՛չ պետությունը, ո՛չ շուկայի տնօրինությունը չեն օգնում տնկել, աճեցնել ու հավաքել այդ կարտոֆիլը:
Բայց չէ՞ որ «ձեռներեցն» իր հաճույքի համար չէ աճեցնում կարտոֆիլը: Այդ կերպ նա փորձում է ապրել, այսինքն գոյատևել երկրում, շրջանում, որտեղ ո´չ պետությունը, ո´չ շրջանային իշխանությունները փաստացիորեն ոչ մի քայլ չեն ձեռնարկում սոցիալական խնդիրները լուծելու համար:
Մի խոսքով ձեռնարկատերը պարտք է բոլորին, իսկ իրեն ոչ ոք պարտք չէ: Ճիշտ այնպես, ինչպես միջնադարում…
Չնայած որ հարկահավաքության պետական քաղաքականությունը «կանոնակարգվել էր» դեռևս մի քանի տարի առաջ, Ախալքալաքում` ավելի ճիշտ Ախալքալաքի շուկայում առաջին խոշոր տուգանքները սկսել են գրառել միայն 2013-14թթ: Հարկ է նշել, որ գործող օրենսդրական կանոնների համաձայն` այն դեպքում, եթե տուգանված ձեռնարկատերը հաստատված ժամանակահատվածում չի վճարում տուգանքը, ապա տվյալ տուգանքը սկսում է «աճել», և ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան այն ավելանում է…
Այդպես էլ ստացվեց, որ Ախալքալաքի շուկայի «ձեռնարկատերերի» մեծ մասը «կցել են» հարկային ծառայություններին ունեցած իրենք պարտքը: Ընդ որում, պարտքը հսկայական է: Դրված տուգանքների չափսերը հասնում են 1000 մինչ 500 000 լարի…
Դեկտեմբերի 15-ին պետությանը պարտք ունեցողները, պետության, որն իր հերթին նրանց ոչինչ պարտք չէ, հավաքվել են Ախալքալաքի մունիցիպալիտետային վարչության շենքի դիմաց և սկսել են պահանջել, որպեսզի իրենց վրա դրված հարկերը չեղյալ հայտարարվեն: Ըստ ականատեսների` բողոքի ցույցին հավաքվել էր մոտ 100 մարդ:
Ախալքալաքը մեծ քաղաք չէ, և լուրն այն մասին, որ քաղաքում բողոքի ցույց է անցկացվում արագ տարածվեց: Ցույցին սկսել են միանալ ավելի ու ավելի շատ մարդիկ: Ցույցին` նոր մասնակիցների միանալուն զուգահեռ սկսել են փոխվել նաև պահանջները:
Եթե հենց սկզբում բողոքողները պահանջում էին չեղյալ հայտարարել տուգանքները, ապա շուտով բողոքողները եկան այն հասկացողությանը, որ տուգանքներն ընդամենը ավելի լուրջ, տարիների ընթացքում չլուծված խնդիրների արդյունք են… Սկսեցին հնչել ավելի լուրջ` հիմնարար պահանջներ: Ինչպիսիք օրինակ Սամցխե-Ջավախքի բնակչության սոցիալ-քաղաքական իրավունքների պաշտպանությունն է:
Փաստացիորեն ցույցի մասնակիցները պահանջում էին, որպեսզի պետությունը կատարեր իր պարտականությունները բնակչության հանդեպ, և ոչ միայն հարկեր հավաքեր:
Հենց բողոքարարները սկսեցին ձևակերպել իրենց արդար պահանջները, միանգամից, անսպասելի հայտնվեցին մունիցիպալիտետի վարչության ներկայացուցիչները… Շփվելով բողոքողների հետ` նրանք փորձել են ղեկը պտտել «ի շահ» շրջանի ղեկավարության և կենտրոնական իշխանությունների:
Իրոք: Տուգանքները կարելի է չեղյալ համարել և նման դեպքեր Վրաստանում քիչ չեն եղել, իսկ ահա լուծել իրական խնդիրներ` կապված Սամցխե-Ջավախքի բնակիչների սահմանադրական իրավունքներին հետևելու հետ, տարածաշրջանային իշխանությունները դեռևս պատրաստ չեն… Ավելի ճիշտ, Կենտրոնից դեռևս չկան համապատասխան ցուցմունքներ:
Բողոքողների հետ ոչ երկար բանակցություններից հետո ձևավորվել է «պատվիրակություն», որի կազմում մտել են երեք «գործարար» և իշխանության երեք ներկայացուցիչ (շրջանային հավաքի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը և Խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքի ոստիկանության նախկին պետ Սամվել Պետրոսյանը): Պատվիրակությունը խոստացել է բողոքողներին, որ կուղևորվի Թբիլիսի, որտեղ տեղյակ կպահի իշխանություններին բողոքողների պահանջները: Բայց ոչ Սամցխե-Ջավախքի բնակիչների իրավունքների պահպանման վերաբերյալ պահանջը, այլ տուգանքները չեղյալ հայտարարելու խնդրանքը…
Պատվիրակությունը ուղևորվել է Թբիլիսի, իսկ բողոքողները ցրվել են` խոստանալով նորից հավաքվել դեկտեմբերի 17-ին:
«Ոչ մի միտինգ չի եղել: Հավաքվել են մի քանի հոգի, որոնք խնդրում էին չեղյալ հայտարարել իրենց վրա դրված հարկերը: Այսօր մենք արդեն հանդիպել ենք հարկային ծառայության ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են զբաղվել այդ հարցով: Ընդամենը տուգանված է 40-50 մարդ, և մենք հուսով ենք, որ այդ տուգանքները կվերանայվեն», -«Միության» հետ զրույցում ասել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Հարցին, թե ի՞նչ մարտահրավերներ են ծառացած Սամցխե-Ջավախքի բնակչության առջև, Սամվել Պետրոսյանը պատասխանել է «հիմա ամենակարևորն է լուծել տուգանքների հետ կապված հարցերը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Վրաստանի Հայ Համայնք