Լրահոս

16.12.2014 12:34


Հայտնաբերված խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,86 մլն դրամ գումար

Հայտնաբերված խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել  1,86 մլն դրամ  գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 58.7հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման

գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40հատ <սիգ> տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 87հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 44 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 մլն.դր. գումար:

Այս խորագրի վերջին նյութերը