Լրահոս

16.12.2014 12:10


«Եռյակն» աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում

«Եռյակն» աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում

ՀՀ ԱԺ–ում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, մեկնարկել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» դռնփակ աշխատանքային հանդիպումը։ Դրան մասնակցում է նաև ՕԵԿ–ը։

Հանդիպմանը ԲՀԿ–ից ներկա են Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը և Վարդան Օսկանյանը, ՀԱԿ–ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը։

ՕԵԿ–ից աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Մանրամասները կներկայացնենք հանդիպման ավարտից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը