Լրահոս

16.12.2014 11:54


ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԺ–ն սկսել է փոխել օրենսդրությունը

ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԺ–ն սկսել է փոխել օրենսդրությունը

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում առաջին ընթերցմամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված «Մաքսային կարգավորումների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Այս նախագիծը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների և Հայաստանի՝ ՀՀ–ից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում մաքսային վճարների հաշվարկման և վճարման կարգին, ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է ՀՀ–ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
Կառավարությունը վստահեցնում է, որ այս օրենքի կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:

Օրինագիծն այսօր ընդունվել է 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը երեկվանից բոյկոտում են ԱԺ արտահերթ նստաշրջանը։

Փոխարենը՝ դրան մասնակցում են ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը