Աշխարհ

16.12.2014 11:32


ՄԱԿ ներկայացուցիչ. «Իսլամական պետությունը» զինյալ է դարձնում հնգամյա երեխաների

ՄԱԿ ներկայացուցիչ. «Իսլամական պետությունը» զինյալ է դարձնում հնգամյա երեխաների

«Իսլամական պետության» խմբավորման ճամբարներում ռազմական պատրաստություն են անցնում հնգամյա երեխաներ։ Այս մասին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում հայտարարել է համաշխարհային կազմակերպության մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը։
Նրա խոսքերով՝ ՄԱԿ–ում նշում են երեխաների աճի տենդենցը, որոնք պատրաստություն են անցնում, զենք ստանում և մասնակցում ռազմական գործողությունների։
«Տեղեկատվություն է ստացվել, որ 350 երեխա, որոնց հինգ տարին հազիվ է լրացել, ռազմական պատրաստություն է անցնում Ռաքքայում ԻՊ ճամբարում», – ասել է Ամոսը։

Նա հաղորդել է, որ ներկա դրությամբ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 5.6 մլն անչափահաս սիրիացի։

«Երեխաներին սպանում են, կտտանքների և սեռական բռնության ենթարկում հակամարտության բոլոր կողմերը», – նշել է նա։ Նա նաև ընդգծել է, որ վերջին ամիսներին հաճախակիացել են «երեխաների հրապարակային մահապատիժների» մասին հաղորդագրությունները՝ մասնավորապես իրագործվող ԻՊ զինյալների կողմից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը