Եվրահանձնակատար. «Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ–ից օգնություն ստանալու համար»
Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի կաշառակերության դեմ պայքարի ոլորտում Եվրամիության օգնությունը ստանալու համար։ Այս մասին հայտարարել է հարևանության և ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը ԵՄ–Ուկրաինա ասոցացման խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով: «Կիևում բանակցություններից հետո ես կասկածներ չունեմ, որ կառավարությունը բարեփոխումների լավ ծրագիր ունի, սակայն հստակ արդյունքներ են պետք, ոչ միայն խոստումներ», – նշել է նա։ Հանի խոսքերով՝ Եվրամիությունն Ուկրաինային բարձր աջակցություն կցուցաբերի, սակայն՝ բարեփոխումների գործնական արդյունքների պարագայում: Ուկրաինայի աջակցության դոնորների միջազգային կոնֆերանսի անցկացման ժամկետը դեռևս որոշված չէ։ Եվրահանձնակատարը նշել է, որ ԱՄՀ–ի պատվիրակությունն այժմ գնահատում է երկրի տնտեսական վիճակը։ Երբ այդ գործընթացն ավարտվի, և ԵՄ–ն բարեփոխումների հստակ ծրագիր և գործնական արդյունքներ տեսնի, այն ժամանակ հնարավոր կլինի կազմակերպել այդ կոնֆերանսը, ենթադրաբար՝ 2015 թ. սկզբին։
Եվրահանձնակատար. «Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ–ից օգնություն ստանալու համար»
Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի կաշառակերության դեմ պայքարի ոլորտում Եվրամիության օգնությունը ստանալու համար։
Այս մասին հայտարարել է հարևանության և ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը ԵՄ–Ուկրաինա ասոցացման խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով:
«Կիևում բանակցություններից հետո ես կասկածներ չունեմ, որ կառավարությունը բարեփոխումների լավ ծրագիր ունի, սակայն հստակ արդյունքներ են պետք, ոչ միայն խոստումներ», – նշել է նա։
Հանի խոսքերով՝ Եվրամիությունն Ուկրաինային բարձր աջակցություն կցուցաբերի, սակայն՝ բարեփոխումների գործնական արդյունքների պարագայում:
Ուկրաինայի աջակցության դոնորների միջազգային կոնֆերանսի անցկացման ժամկետը դեռևս որոշված չէ։
Եվրահանձնակատարը նշել է, որ ԱՄՀ–ի պատվիրակությունն այժմ գնահատում է երկրի տնտեսական վիճակը։ Երբ այդ գործընթացն ավարտվի, և ԵՄ–ն բարեփոխումների հստակ ծրագիր և գործնական արդյունքներ տեսնի, այն ժամանակ հնարավոր կլինի կազմակերպել այդ կոնֆերանսը, ենթադրաբար՝ 2015 թ. սկզբին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։